ՆԱՏՕ-ի երկրները կրակի հետ են խաղում՝ զենք մատակարարելով Ուկրաինային. ՌԴ ԱԳՆ
ՆԱՏՕ-ի երկրները կրակի հետ են խաղում՝ զենք մատակարարելով Ուկրաինային, դաշինքի 40.000 զինվորականներ գտնվում են մարտական բարձր պատրաստության վիճակում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Նիկոլայ Կոբրինեցը։
Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Դիվանագետը մատնանշել է դաշինքի կողմից իր արևելյան թևի ուժեղացումը. ընդհանուր առմամբ, ՆԱՏՕ-ի հրամանատարությամբ 40.000 զինվորական գտնվում են մարտական բարձր պատրաստության վիճակում։
«Ավելի տագնապալի են ՆԱՏՕ-ի երկրներից Ուկրաինային ռազմական մատակարարումները, նրանք կրակի հետ են խաղում»,- ասել է Կոբրինեցը։