Թուրքիայում հայ գլխարկագործ վարպետի ավանդույթները շարունակում է իր թուրք աշակերտը

Glxarkagorc

  Չնայած Թուրքիայում օրեցօր զարգանում են գլխարկների պատրաստման և ձևավորման տեխնոլոգիաները, այնուամենայնիվ, հայ վարպետների թողած գործերն ու յուրահատուկ ձեռագրերը շարունակում են իրենց դրոշմն ունենալ գլխարկագործության մեջ:

Գլխակագործությամբ զբաղվող Թուրքիայի քաղաքացի 75-ամյա Իհսան Թաթուն «Güneş TV»-ին տված հարցազրույցում պատմել է, որ այդ արհեստը սովորել է հայ վարպետ Ավադիսից (Ավետիս-խմբ․)։ 

Թաթուի խոսքով՝ նա 13 տարեկանից է սկսել պատրաստել գլխարկներ։ Թուրք վարպետը նշել է, որ չնայած իր արհեստը ոչնչացման վտանգի եզրին է, բայց դեռ շարունակում է աշխատել։ Նա պատմել է, որ նախկինում Թուրքիայում կար գլխարկ պատրաստող 26 վարպետ, իսկ հիմա մնացել են միայն երկու հոգի։ 

Անդրադառնալով գլխարկների ձևավորման աշխատանքներին՝ վարպետ Թաթուն ասել է, որ ձեռագործության հարցում նախկինում համագործակցում էր հայ կանանց հետ։ 

«Նրանք գլխարկների վրա աշխատելուց հետո, կրկին ուղարկում էին ինձ, ես էլ արդուկում և վաճառում էի։ Հիմա  եթե գործ լինի, օրական կարող եմ 10 գլխարկ կարել, բայց դե գործ չկա»,- տրտնջացել է թուրք վարպետը։

 

Ermenihaber.am

Ձեզ կհետաքրքրի...