Վրաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ հաջորդ շաբաթ Վրաստանը ԵՄ-ին անդամակցության դիմումի վերաբերյալ հարցաթերթիկ կստանա

Evropa Vrastan

 Մենք ակնկալում ենք, որ ԵՄ անդամակցության հայտի հետ կապված հարցաշարը մեզ կհանձնվի հաջորդ շաբաթ,- Առաջին ալիքին ասել է Վրաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարի Նարչեմաշվիլին։

Նրա խոսքով, Վրաստանը, ընդունելով հարցաշարը, թեւակոխում է ԵՄ ինտեգրման գործընթացի նոր, կարեւոր փուլ։

«Վրաստանն ակտիվորեն պատրաստվում է անդամակցության հայտի հետագա ընթացակարգին։ Գիտեք, որ վարչապետի նախագահությամբ անցկացված Եվրոպական ինտեգրման կառավարական հանձնաժողովին հանձնարարվել է արդյունավետ համակարգել հարցաշարի լրացման գործընթացը։ Մենք վստահ ենք, որ Վրաստանը հաջողության կհասնի այս գործընթացում՝ ելնելով այն առաջընթացից, որն արձանագրել է Վրաստանը, այդ թվում՝ բարեփոխումների իրականացման հարցում։ Այն փաստը, որ Վրաստանը ասոցացված երկրների հետ միասին ստանում է անդամակցության հարցաթերթիկը այդքան կարճ ժամանակահատվածում, մեր եվրոպացի գործընկերների կողմից Վրաստանի ինտեգրման գործընթացին աջակցության և երկրի հաջող բարեփոխումների ճանաչման հաստատումն է»,- այս մասին Առաջին ալիքին հայտնել են ԱԳՆ-ից։

1tv.ge

Ձեզ կհետաքրքրի...