Փոխհրաձգություն Իրանի և Ադրբեջանի սահմանին. կա զոհ

Sahmanin

  Իրանի և Ադրբեջանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել ադրբեջանցի սահմանապահների և Իրանի քաղաքացիների միջև։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ապրիլի 7-ին երկու քաղաքացի կրակ են բացել ադրբեջանցի սահմանապահների ուղղությամբ։ Սկսվել է փոխհրաձգություն, որի ժամանակ քաղաքացիներից մեկը սպանվել է, իսկ երկրորդը բերման է ենթարկվել։ Նշվում է, որ երկուսն էլ Իրանի քաղաքացիներ են։ Միջադեպի այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։

 

Rusarminfo

Ձեզ կհետաքրքրի...