Թուրքիայի պաշտպանության նախարարը Շոյգուի հետ քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել ռուս պաշտոնակից Սերգեյ Շոյգուի հետ: Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը:
Աքարն ընդգծել է հրադադարի անհապաղ հաստատման կարևորությունը՝ նպաստելու ռուս-ուկրաինական կոնֆլիկտի դիվանագիտական լուծմանը, ինչպես նաև ցամաքային կամ ծովային ճանապարհով խաղաղ բնակիչներին մասնավորապես՝ Մարիուպոլից անվտանգ դուրս բերելու հրատապությունը:
Շոյգուի հետ զրույցի ընթացքում Աքարը ևս մեկ անգամ հայտնել է, որ Թուրքիան փորձում է ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել հումանիտար օգնության հարցերում։ Իսկ բացի այդ էլ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա կշարունակի անել ամեն հնարավորը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։