32-ամյա վարորդը Volkswagen-ով վրաերթի ենթարկել 58-ամյա հետիտոնի․
Այսօր, ապրիլի 8-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 32-ամյա Նարեկ Մ․-ն իր վարած Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենայով Նորագավիթի 1-ին փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 58-ամյա Արթուր Ս․-ին Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է քաղաքացիների և օպերատիվորեն ժամանած բժշիկների հետ միասին վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատարի պաշտոնակատար Արմեն Մկրտչյանի գլխավորությամբ։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել և տարածքը սահմանազատել նույն վաշտի ավագ պարեկ Ռոբերտ Պողոսյանը, պարեկներ Մարիամ Պողոսյանն ու Արման Գրիգորյանը։ Վրաերթի մասին ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գևորգ Շագոյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Գ․ Շագոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։ Հետաքննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի shamshyan.com