Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում նշել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքը

Aliev Erdogan

  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում նշել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հիմնական սկզբունքը։

«Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները կիրականացվեն երկու երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիման վրա», — ասել է Ալիևը, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը։

Ալիևը դրական է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքային խմբի ստեղծման վերաբերյալ կայացված որոշումները՝ Բաքվի կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների ներառմամբ, ներառյալ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը և տարածքային պահանջներից հրաժարվելը։

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այցելել է Քելբաջարի (Քարվաճառի) և Լաչինի շրջաններ, ստուգել Հայաստանի հետ սահմանին գտնվող մարտական ​​դիրքերը, ինչպես նաև ստուգել է մի շարք ռազմական օբյեկտներում շինարարության ընթացքը։

 

24news.am

Ձեզ կհետաքրքրի...