Բացահայտվել է Ստեփանակերտի բնակարաններից մեկից ավելի քան 22 հազար ԱՄՆ դոլարի գողության դեպքը

Gumar
  Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնում են, որ ապրիլի 7-ին ոստիկանության հերթապահ մասում հաղորդում էր ստացվել Ստեփանակերտ քաղաքի Իվանյան փողոցի բնակելի շենքերից մեկի բնակարանից 22100 ԱՄՆ դոլար գողանալու մասին։
Ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի բնակիչ Հ. Ա.-ն:
Գողոնը մասամբ վերցված է։
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Ձեզ կհետաքրքրի...