Opel Omega-ն բախվել է երկաթյա էլեկտրասյանը.

vtar

 Այսօր՝ ապրիլի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:   Ժամը 21:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 60-ամյա Կարեն Գևորգյանը՝ իր վարած Opel Omega մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Էջմիածին ավտոճանապարհի Մայրաքաղաքային 44 հասցեի դիմաց, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթյա էլեկտրասյանը:   Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կ. Գևորգյանը դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Աստղիկ« բժշկական կենտրոն:   Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Դեպքի վայր է ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանը:   Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մկրտչյանի գլխավորությամբ:   Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Շուշանիկ Վարդերեսյանն ու Հակոբ Կարապետյանը:   Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից պետք է ժամանեին բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանն ու օրվա հերթապահ հետաքննիչը, սակայն հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորը՝ գիտակցության չգալով, մահացել է: Որից հետո Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժանմունքի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ:   Փաստի առթիվ Գ. Գալստյանի որոշմամբ նյութեր են նախապատրաստվում:   Ըստ նախնական տեղեկությունների, վարորդի կողմից ավտովթարի պատճառը եղել է ավտոմեքենան վարելիս նրան ինքնազգացողության վատանալը: Այդ մասին ասում էին դեպքի վայրում:  

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի 

shamshyan.com 

Ձեզ կհետաքրքրի...