Ռուսաստանը չպետք է հաղթի. Գերմանիայի կանցլեր

Scholz

 Արևմտյան երկրները կշարունակեն աջակցել Ուկրաինային փողով և զենքով, սակայն ՆԱՏՕ-ի անմիջական մասնակցությունը հակամարտությանը չի դիտարկվում։ Այս մասին ապրիլի 19-ին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ արեւմտյան երկրների ղեկավարների հետ բանակցություններից հետո։

«ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի մեր գործընկերների հետ մենք լիովին համաձայն ենք, որ Ռուսաստանը չպետք է հաղթի»,- ասել է Շոլցը։ 

Գերմանիայի զինված ուժերը (Բունդեսվեր) արդեն սպառել են Ուկրաինային իրենց պաշարներից զենք մատակարարելու իրենց հնարավորությունները։ Այդ կապակցությամբ Բեռլինը բանակցում է ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների հետ, թե ինչ զինատեսակներ և որքան արագ կարող են դրանք առաջարկել Կիև առաքելու համար։

Ձեզ կհետաքրքրի...