Վոլոդինը Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հրավիրել է նրան հաջորդ այցի ընթացքում ելույթ ունենալ Պետդումայում
ՌԴ Պետական Դումայի ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինը Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հրավիրել է նրան հաջորդ այցի ընթացքում ելույթ ունենալ օրենսդիր մարմնի հերթական նիստերից մեկում։ Այս մասին հայտնում է Պետդումայի մամուլի ծառայությունը։
«Ձեր աջակցությամբ միջխորհրդարանական երկխոսությունն ավելի ակտիվ կզարգանա, և մենք ավելի լավ կհասկանանք միմյանց»,- հավելել է Պետդումայի նախագահը։