Գյումրիում գտնվող տներից մեկի պատը փլուզվել է. կա տուժած

Pluzum

 Ապրիլի 20-ին, ժամը 12։43-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Արաքս» հյուրանոցի մոտակայքում գտնվող տներից մեկի պատը փլուզվել է. կա տուժած:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տվյալների շինարարական աշխատանքներ իրականացնելիս տան պատը փլուզվել է, ինչի հետևանքով աշխատակիցներից մեկն արգելափակվել է պատին հարակից փոսում. գիտակից վիճակում է։

Փրկարարները դուրս են բերել աշխատակցին փոսից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Ձեզ կհետաքրքրի...