ՀՀ վարչապետի` ՌԴ կատարած այցն ավարտվել է Նիժնի Նովգորոդի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ

Nijni Novgorod

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում որոշ մանրամասներ է ներկայացրել Նիժնի Նովգորոդ կատարած այցից: Նա, մասնավորապես, գրել է.

«Նիժնի Նովգորոդում այցելեցի մեքենաշինական «Գազ» ընկերություն` ծանոթացա գործարանի արտադրանքին, այնուհետև եղա Նիժեգորոդյան Կրեմլում, հարգանքի տուրք մատուցեցի Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին, առանձնազրույց ունեցա Նիժեգորոդյան մարզի նահանգապետ Գլեբ Նիկիտինի հետ:

Այցելեցի նաև հայկական Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի:

ՌԴ կատարած պաշտոնական այցն ավարտվեց Նիժնի Նովգորոդի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ»:

Ձեզ կհետաքրքրի...