Ապրիլի 15-ին տեղի ունեցավ հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության չորրորդ հեռահար նիստը

Nist
 Ապրիլի 15-ին տեղի ունեցավ հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության չորրորդ հեռահար նիստը` նվիրված ժողովրդավարության ու մարդու իրավունքների բնագավառներում մեր երկու երկրների փոխգործակցության հարցերին։ Նիստի ընթացքում մասնակիցները քննարկեցին հայ-ամերիկյան փոխգործակցությունը ընդհանուր ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման, ինչպես նաև ապատեղեկատվության և միտումնավոր ապատեղեկատվության հակազդման ոլորտներում։ ԱՄՆ կողմից քննարկմանը մասնակցեցին դեսպան Թրեյսին; ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության/մարդու իրավունքների/ աշխատանքի բյուրոյի ու ԱՄՆ ՄԶԳ-ի ղեկավար պաշտոնյաները։ Հայկական կողմը ներկայացրեցին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը, ՀՀ արտաքին գործերի, աշխատանքի և սոցիալական հացերի, կրթության/գիտության/մշակույթի/ սպորտի նախարարությունների, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Հեռուստատեսության/ռադիոյի հանձնաժողովի և Օրենսդրության զարգացման/ իրավական հետազոտությունների կենտրոնի պաշտոնյաներ։
Նշելով մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարին՝ մենք վերահաստատում ենք Միացյալ Նահանգների հանձնառությունը՝ օգնելու Հայաստանին հաջողել որպես ժողովրդավար, անկախ և հարևանների հետ ազատ գոյակցով երկիր։

Ձեզ կհետաքրքրի...