ՆԱՏՕ-ն Ուկրաինային առնվազն 8 մլրդ դոլարի օգնություն է տրամադրել. Ստոլտենբերգ

NATO Ukraine
 ՆԱՏՕ-ի անդամ երկրներն Ուկրաինային արդեն առնվազն 8 մլրդ դոլարի օգնություն են տրամադրել՝ Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղարը։ 
Ենս Ստոլտենբերգի խոսքով՝ կառույցը շարունակում է աջակցել Կիևին և պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ՝ երկրի վրա ճնշում գործադրելու նպատակով։
Գլխավոր քարտուղարը պնդել է նաև, որ ՆԱՏՕ-ն միջոց կգտնի՝ ապահովելու Շվեդիայի և Ֆինլանդիայի անվտանգությունը դաշինքին միանալու անցումային շրջանում, եթե այդ երկրները կառույցին անդամակցության հայտ ներկայացնեն։
Ֆինլանդիան և Շվեդիան ծրագրում են ՆԱՏՕ-ին միանալու հայտ ներկայացնել մայիսին։ Պաշտոնական Մոսկվան նախազգուշացրել է՝ դա բացասաբար կազդի Եվրոպայի հյուսիսում խաղաղության, ինչպես նաև Ռուսաստանի հետ այդ երկու երկրի հարաբերությունների վրա։
1luraer.am

Ձեզ կհետաքրքրի...