Türkiyegazetesi. «Էրդողանը հայտնել է առաջիկայում Հայաստանի հետ խնդիրների լուծվելու մասին»

Erdoghan

 Թուրքական «Türkiyegazetesi» լրատվամիջոցում «Հայաստանի վերաբերյալ Էրդողանի ուղերձը. մեր խնդիրները մոտ ժամանակում կլուծվեն» վերնագրով հրապարակում է արվել:

Դրանում նշվել է, որ նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ իֆթարի ժամանակ օրակարգ է եկել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հարցը:

Ըստ հրապարակաման հեղինակի (Էբրու Քարաթոսուն)՝ Էրդողանն այս թեմայով ասել է, որ Հայաստանի հետ կարգավորման գործընթացը շարունակվում է, և մոտ ապագայում առևտուրն էլ կլինի և խնդիրներն էլ կլուծվեն: 

«Հայաստանի հետ քննարկում ենք: Տա աստված սահմանները կբացվեն, և միասին բարեկամական հարաբերություններ կհաստատենք»,- ըստ հեղինակի տեղեկությունների՝ ասել է Էրդողանը: 

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Ձեզ կհետաքրքրի...