Թուրքիան 180 երկրների շարքում մամուլի ազատության ցուցանիշով այս տարի 149-րդն է
«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս» ամենամյա զեկույցը։
Թուրքիան 180 երկրների շարքում մամուլի ազատության ցուցանիշով զբաղեցրել է 149-րդ տեղը։ 2021-ին նույն զեկույցում Թուրքիան զբաղեցրել էր 153-րդ տեղը, 2020-ին` 154-րդ, 2017-ին՝ 155-րդ, 2018 և 2019թթ. 157-րդ հորիզոնականը։
Զեկույցում նշվել է, որ Թուրքիայում շարունակում է սահմանափակվել խոսքի և մամուլի ազատությունը, ընգծելով, որ լրագրողների և իրավապաշտպանների նկատմամբ ճնշումները շարունակվում են: