«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները Բիշքեկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել

hetakhuzvogh

  Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 3-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 37-ամյա Ալեքսանդր Բ.-ն, որը 2015 թ. ապրիլի 10-ից Ղրղըզական Հանրապետության Բիշքեկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր այդ երկրի քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 4-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Ձեզ կհետաքրքրի...