Դոլարը կկորցնի իր միջազգային կարգավիճակը. Le Figaro

Dolar

Ֆրանսիական Le Figaro հրատարակությունը կանխատեսել է դոլարի հեգեմոնիայի ավարտ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով:
 

Մասնավորապես, Le Figaro թերթում սյունակագիր Ժան-Պիեռ Ռոբինը  գրել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի զինված ուժերի հատուկ ռազմական գործողությունը և դրան հետևած Արևմուտքի արձագանքը սասանեցին դոլարի՝ որպես միջազգային պահուստային արժույթի դիրքերը։ 
 

Նա նշել է, որ դոլարի` որպես միջազգային պահուստային արժույթի հրաժարումն անխուսափելի է, քանի որ դրա ժողովրդականությունը «անհամեմատելի է ԱՄՆ տնտեսության իրական կշռի հետ»։
 

«Ամերիկյան արժույթի հեգեմոնիայի ոչնչացումը վաղ թե ուշ տեղի կունենար, բայց Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով դա տեղի կունենա շատ ավելի արագ»,- գրում է հեղինակը։
 

Որպես փաստարկ՝ նա մեջբերել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի խոսքերը, ըստ որի, Միացյալ Նահանգները, սառեցնելով Ռուսաստանի ոսկեարժութային պահուստների կեսը, փորձել է իր արժույթից զենք պատրաստել, սակայն իրականում խաթարել է միջազգային վստահությունը։

«Սա ոչ մի դեպքում դատարկ հայտարարություն չէ»,- հայտարարել է Le Figaro-ի սյունակագիրը:

 

auroranews.am

Ձեզ կհետաքրքրի...