Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. 33-ամյա վարորդը Opel-ով բախվել է գազատար խողովակին և մխրճվել երկաթե արգելապատնեշի մեջ

Argelapatnesh

  Երեկ՝ մայիսի 5-ին, խոշոր ավտովթար տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 33-ամյա Հակոբ Զաքարյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 65.5 կմ հատվածում, դեպի Դիլիջան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատեշներին, գազատար խողովակին և մխրճվել երկաթե արգելապատնեշի մեջ։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հ. Զաքարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։  Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Լուսանկարը՝ Սևակ Սահակյանի

shamshyan.com 

Ձեզ կհետաքրքրի...