Համայնքային պարկը կհամալրվի 87 MAN մակնիշի նոր ավտոբուսով. Երևանի քաղաքապետը ստորագրել է ձեռքբերման պայմանագիրը

MAN

 Հայտարարված միջազգային մրցույթում հաղթող է դարձել «Թեգետա Մոթորս» վրացական ընկերությունը։ Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել MAN մակնիշի նոր ավտոբուսների ձեռքբերման պայմանագրի ստորագրման պաշտոնական արարողությունը: Փաստաթուղթը ստորագրել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու Թեգետա Հոլդինգի ռազմավարական բիզնես ուղղությունների տնօրեն Իրակլի Պապիաշվիլին:

Ձեզ կհետաքրքրի...