Մակրոնն ու Էրդողանը քննարկել են Ուկրաինայի հարցը

Erdoghan Macron

 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Ֆրանսիայի վերընտրված նախագահ Էմանուել Մակրոնի միջև կայացել է հեռախոսազրույց:

Կողմերը քննարկել են թուրք-ֆրանսիական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ: 

Խոսվել է նաև Ուկրաինայում տիրող իրավիճակի, ինչպես նաև Թուրքիայի կողմից ձեռնարկվող քայլերի  մասին:

Բացի այդ Էրդողանն էլ շնորհավորել է Մակրոնին Ֆրանսիայի նախագահական ընտրություններում կրկին հաղթանակ տանելու կապակցությամբ: 

 

Ermenihaber.am

 

Ձեզ կհետաքրքրի...