Թուրքիայում հայ երգչուհուն բացասաբար արձագանքած թուրք փոխտնօրենը շահել է դատը
Թուրքիայի Ադանայի նահանգի Քոզան (պատմ. Սիս) բնակավայրում գտնվող կրթական հաստատություններից մեկի փոխտնօրեն Թուրքիայի քաղաքացին ազատվել էր աշխատանքից սոցցանցում կեղծ օգտատիրոջ էջից պոլսաբնակ հայ երգչուհու հասեցին բացասական մեկնաբանություններ գրելու պատճառով:
Սակայն տվյալ կրթական հասատատության ղեկավար Մեհմեթ Սեզերը հայտնել է, որ իրենք փաստաբանների օգնությամբ դիմել են դատարան, աշխատանքից ազատված ուսուցչի իրավունքերը պաշտպանելու համար ու շահել են դատը:
Մեհմեթ Սեզերը նշել է, որ այդ հայ երգչուհին Հայոց ցեղասպանության եղելությունը պաշտպանող գրառումներ է կատարել (երգչուհու անունը չի նշվում — խմբ.)։ Սեզերն այդ կերպ փորձել է արդարացնել իրենց աշխատակցի վարքագիծը:
Նշենք, որ այս դեպքը տեղի է ունեցել երկու տարի առաջ և միայն այժմ է հրապարակվել այդ գործով դատավճիռը, որով հայ երգչուհու հասցեին բացասական մեկնաբանություններ արած թուրք ուսուցիչն արդարացվել է, քանի որ վճռաբեկ դատարանը համարել է, որ նրա իրավունքները ոտնահարվել են: