Թուրք հոգևորականն առաջարկել է քրդամետ կուսակցությանը ձայն տվածներին զրկել Թուրքիայի քաղաքացիությունից
Թուրք հայտնի իսլամի քարոզիչ Ահմեթ Մահմութ Ունլուն, ով ունի էրդողանամետ հայացքներ, կոչ է արել զրկել Թուրքիայի քաղաքացիությունից այն անձանց, ովքեր քվեարկել են ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) օգտին, որի դեմ ճնշումները վերջերս նոր թափ են առել:
Հրապարակված տեսանյութում հիշյալ կրոնական գործիչը, ով նաև հայտնի է «Ահմեթ հոջա» անունով, նշել է քրդամետ կուսակցությունը «արմատախիլ» անելու անհրաժեշտության մասին:
Առաջ քաշելով թուրքական իշխանությունների պնդումները՝ քրդամետ կուսակցությանը մեղադրել է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ -PKK) հետ համագործակցելու մեջ:
«Եթե մենք նրանց չզրկենք քաղաքացիությունից, ապա չենք կանխի երկրի մասնատումը»,- ասել է Ահմեթ հոջան: