Իրանամետ ուժերը պնդում են, որ հարձակվել են Իրաք ներխուժած թուրքական զորքի վրա

Hardzakum

  Վերջերս Իրաքում թուրք զինվորների վրա հարձակում իրականացրածները տեղի իրանամետ շիական կազմակերպության զինյալներն են եղել:  Այդ մասին հայտնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հետախոզության վարչության պետ Հուսեյն Թաիբին, ով համարվում է Իրանի հոգևոր առաջնորդի վստահված անձանցից մեկը: 

Ըստ նրա՝  բոլորը կարծում էին, թե հարձակման հեղինակը Իաքյան ուժերն են, սակայն իրականությունն այլ է:

Ուշագրավ է, որ նա չի մանրամասնել, թե որտեղ է հարված հասցվել մի քանի շաբաթ առաջ Իրաք ներխուժած թուրքական ուժերին:

Հիշեցնենք, որ Թուրքիան ցամաքային նոր ռազմական գործողություն է իրականացրել քուրդ զինյալների դեմ, որոնք Թուրքիայում համարվում են ահաբեկիչներ:

 

Ermenihaber.am

Ձեզ կհետաքրքրի...