Երևանում թալանել են «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի վճարահաշվարկային տերմինալը. տարել են խոշոր չափի գումար

Talanel en

 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ոստիկանության Էրեբունու բաժնում նյութեր են նախապատրաստվում օրեր առաջ Էրեբունի վարչական տարածքում «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի վճարահաշվարկային տերմինալից խոշոր չափի գումար գողանալու փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Էրեբունի փողոցի թիվ 6 հասցեում գտնվող «Բնակչության հատուկ սպասարկման» ՀՈԱԿ-ի սրահում տեղակայված «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի վճարահաշվարկային տերմինալից խոշոր չափի գումար են գողացել: Դեպքի վար է ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է հետաքննության բաժանմունքի ավագ հետաքննիչ  Մուրադյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

shamshyan.com 

Ձեզ կհետաքրքրի...