Բայդենը Թուրքիային զենք վաճառելու առաջարկ է ներկայացրել Կոնգրեսին

Zenqi vacharq

 Թուրքիային արդիականացված սպառազինություն, թեթև զենքեր և այլ տեխնիկական սարքավորումներ վաճառելու հարցին հավանաություն տալու համար ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես դիմել է Կոնգրեսին։

Թուրքական «Sözcü» լրատվակայքը, հղում անելով ամերիկյան «The Wall Street Journal» պարբերականին, հայտնում է, որ Բայդենը նպատակ ունի ավելի ուշ առանձին փաթեթով Կոնգրեսի հաստատմանը ներկայացնել Թուրքիային 40 միավոր նոր սերնդի F-16 կործանիչներ վաճառելու առաջարկը։ Ու այդ քայլով ստուգում է Կոնգրեսի աջակցության մակարդակը կործանիչների վաճառքի հարցում:

Հաղորդվում է, որ տեխնիկական սարքավորումների, թեթև զենքերի ու ծրագրային ապահովումների վաճառքի առաջարկը զգալի աջակցություն է ստացել կոնգրեսականների շարքում: Գործարքը թույլատրելու մասին դրական է արտահայտվել Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առանցքային անդամներից Ջիմ Ռիսչը և այլ կոնգրեսականներ, սակայն դեռ իր կարծիքը չի հայտնել հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը, որը հայտնի է Թուրքիայի դեմ ավելի խիստ հայտարարություններով:

Նշենք. որ Բայդենի վարչակազմի ներկայացված առաջարկով Թուրքիային զենքի ու տեխնիկական միջոցների վաճառքի փաթեթը կարող է կազմել 300-400 մլն դոլար:

Աղբյուր`    Ermenihaber.am

Ձեզ կհետաքրքրի...