Շնորհավոր լեգենդար Բժիշկ, առողջ լինեք,որ առողջացնեք!

Hrayr

Շնորհավոր լեգենդար Բժիշկ, առողջ լինեք,որ առողջացնեք !!!
Այսօր հայազգի վիրաբույժ Հրայր Հովագիմյանի ծննդյան օրն է:
Հայ՝ ում շնորհիվ հազարավոր փոքրիկների կյանքեր են փրկվել ու դեռ կփրկվեն՝ վստահ եմ…
Թվում է` հնարավոր չէ, որ մարդու մեջ համադրվեն մարդկանց օգնելու հարյուրավոր գործերն ու անսահման համեստությունը, հայրենասիրությունն ու միայն ու միայն նվիրված աշխատանքով այն արտահայտելը:
Հայաստանի Ազգային հերոս, անվանի սրտաբան Հրայր Հովագիմիանը մեր երկրում սրտաբանության զարգացման ակունքներում է կանգնած: Հենց Հրայր Հովագիմիանի օրինակով ենք շատերս տեսել, թե ինչպես է բժշկի կյանքում բժշկությունը դառնում ապրելակերպ:
Ապագա բժիշկների անունից ջերմորեն շնորհավորում եմ մեծ հային տարեդարձի առթիվ՝ մաղթելով ամենայն բարիք, ամուր առողջություն: 

 

Արմեն Մուրադյան/ Armen Muradyan

Ձեզ կհետաքրքրի...