Որևէ մեկը չպետք է պատրանքներ ունենա, որ Ռուսաստանի Դաշնությունը կհամակերպվի Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ. ՌԴ ԱԳՆ
Որևէ մեկը չպետք է պատրանքներ ունենա, որ Ռուսաստանի Դաշնությունը կհամակերպվի Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Րյաբկովը։
«Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հեռու գնացող հետևանքներով հերթական սխալն է դառնալու», — ասել է Րյաբկովը՝
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դեպքում անվտանգությունն այդ երկրներում չի ամրապնդվի։
«Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշումից հետո իրադրությունն ամբողջ աշխարհում արմատապես կփոխվի», — շեշտել է ՌԴ փոխարտգործնախարարը։
ՌԻԱ Նովոստի