Մենք դեմ ենք ահաբեկիչներին աջակցող պետություններին, Թուրքիան Ֆինլանդիայի ու Շվեդիայի մասին
Թուրքիան դեմ չէ Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնմանը, սակայն դեմ է արտահայտվում ահաբեկիչներին աջակցող երկրներին։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու
«Մենք առևտուր չենք անում, սա քաղաքական առևտրի տարր չէ։ Մենք հստակ դիրքորոշում ունենք, այն է, որ Ֆինլանդիան ու Շվեդիան պետք է ամբողջությամբ դադարեցնեն համագործակցությունն ահաբեկչական կազմակերպությունների հետ և չեղարկեն դեպի Թուրքիա պաշտպանական արդյունաբերության համար անհրաժեշտ ապրանքների մատակարարման արգելքը։ Թուրքիան դեմ չէ ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, մենք դեմ ենք ահաբեկիչներին աջակցող պետություններին»,-ասել է նախարարը։
ՏԱՍՍ