Արարատի մարզում բախվել են BMW X5-ն ու Mercedes Sprinter-ը, BMW-ն էլ հետո բախվել է կայանված մեկ այլ Mercedes-ի ու BMW-ի

vtar

 Երեկ՝ մայիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։50-ի սահմաններում Հովտաշատ գյուղի կենտրոնական փողոցում՝ «Գրիգ» մարկետի դիմաց, բախվել են Սիփանիկ գյուղի բնակիչ՝ 22-ամյա Վահե Խ-ի վարած BMW X5 և Գայ գյուղի բնակիչ՝ 57-ամյա Կարեն Կ-ի վարած Mercedes Sprinter մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով այնուհետև BMW-ն բախվել է նշված մարկետի մոտ կայանված, Սիփանիկ գյուղի բնակիչ, 33-ամյա Ժիրայր Գ-ի վարած Mercedes մակնիշի և Սիս գյուղի բնակիչ՝ 41-ամյա Վալերի Ա-ին պատկանող, կայանված վիճակում գտնվող BMW մակնիշի ավտոմեքենաներին։  Վթարի հետևանքով Mercedes Sprinter-ի վարորդ Կարեն Կ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։  Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Սահակ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել եննաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։

Լուսանկարը՝ Գևորգ Ղազարյանի 

 shamshyan.com 

Ձեզ կհետաքրքրի...