Արտակարգ դեպք Երևանում. 31-ամյա ոչ սթափ կին վարորդը հարձակվել է պարեկների վրա, հայհոյել, մաստակը թքել նրանց վրա
Մայիսի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:00-ի սահմաններում պարեկները Տերյան և Կորյունի փողոցների խաչմերուկում ստուգման նպատակով կանգնեցրել են «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան և վարորդից պահանջել վարորդական իրավունքի վկայականն ու ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը:
Ըստ աղբյուրի՝ կասկած է առաջացել, որ վարորդը՝ Երևանի բնակիչ 31-ամյա Լուսինե Վ-ն, գտնվում է ոչ սթափ վիճակում: Վերջինս ենթարկվել է սթափության փորձաքննության: Նա եղել է ոչ սթափ:
Երբ պարեկները կնոջը հայտնել են, որ պետք է զրկեն 1 տարի ավտոմեքենան վարելու իրավունքից, նա սկսել է պարեկների հասցեին հնչեցնել հայհոյանքներ, հարձակվել և հարվածներ է հասցրել նրանց:
Պարեկները, ըստ սկզբնաղբյուրի, փորձել են հանդարտեցնել Լուսինե Վ-ին, սակայն վերջինս շարունակել է հայհոյել, իր ձեռքի բջջային հեռախոսով հարվածներ հասցրել պարեկներին, ապա՝ մաստակը թքել նրանց վրա:
Պարեկները ստիպված ոչ սթափ վիճակում գտնվող կնոջը տեղափոխել են ոստիկանության կենտրոնական բաժին: Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատերելու համար նյութեր են նախապատրաստվել:
Լուսինե Վ-ն ձերբակալվել է:
armtimes.com