Փոխհրաձգություն Իրան-Ադրբեջան սահմանին. մաքսանենգը սպանվել է

Sahmanin

 Իրանցի սահմանապահները Փարսաբադի շրջանում փոխհրաձգություն է տեղի ունեցել Ադրբեջանի քաղաքացու հետ, ով փորձում էր 10 կգ թմրանյութով հատել սահմանը։ «Արմենպրես»-ը, վկայակոչելով իրանական IRNA գործակալությունը, հայտնում է, որ մաքսանենգը սկսել է կրակել իրանցի սահմանապահների ուղղությամբ, որից հետո փոխհրաձգություն է սկսվել, ինչի արդյունքում Ադրբեջանի քաղաքացի է զոհվել։

Ձեզ կհետաքրքրի...