Թուրքիան Սիրիայում նոր ռազմագործողություն կսկսի առաջիկայում. Էրդողան

Nerkhujum

  Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 23-ին կայացած կառավարության նիստի ավարտից հետո ասուլիս է տվել, որի ընթացքում հայտնել է Սիրիայում նոր ռազմական գործողություն կսկսեն առաջիկայում:

«Առաջիկայում մենք կսկսենք նոր քայլեր ձեռնարկել մեր հարավային սահմանների երկայնքով 30կմ խորությամբ կիսատ մնացած հատվածներում  անվտանգություն  գոտիներ ստեղծելու համար: Մեր գործողության համար առաջնահերթ են լինելու այն տարածքները, որոնք հաճախակի իրականացվող հարձակումների, և ոտնձգությունների թիրախ են դառնում»,-ասել է Էրդողանը:

Նա նաև նշել է, որ այդ գործողությունները կսկսվեն այն ժամանակ, երբ Թուքրիայի զինված ուժերը, հետախուզությունն ու ոստիկանությունն ավարտեն իրենց նախապատրաստական ​​աշխատանքները։

Ձեզ կհետաքրքրի...