Անդրանիկ Գասպարյանը ստացել է Ռուսաստանի հերոսի կոչում

Herosi kochum

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի հերոսի կոչում է շնորհել ռուսական բանակի հայազգի փոխգնդապետ Անդրանիկ Գասպարյանին՝ Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության ժամանակ կատարած սխրանքի համար։ Զինծառայողին պարգեւատրելու մասին հայտարարել է Օմսկի մարզի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովը։

«Գասպարյանի բրիգադը երեք օր շրջապատված լինելով գերակա ուժերի կողմից և ենթարկվելով ավիահարվածների ու հրետակոծությունների՝ հակառակորդին թույլ չէր տալիս ճեղքել գիծը։ Նրանք հետ են մղել ինը հարձակում և ոչնչացրել Ուկրաինայի զինված ուժերի 23 զրահամեքենա»,- գրել է Բուրկովը սոցցանցում։ Բուրկովը շնորհակալություն է հայտնել զինվորին սխրանքի համար և խոստացել, որ մոտ ապագայում Անդրեևսկու միջնակարգ դպրոցում կտեղադրվի հուշատախտակ, որն ավարտել է ապագա փոխգնդապետը։

Մարզպետը հայտնեց նաև, որ փոխգնդապետ Գասպարյանը շարունակում է կատարել իր մարտական ​​պարտքը։

Rusarminfo

Ձեզ կհետաքրքրի...