«Կանսեռվի կոկոշները» փոխարինում ենք տիեզերական արբանյակով, որի լուսանկարները կօգտագործվեն սահմանների վերահսկման համար

Mer arbanyaky

  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ նշելով, որ տարածաշրջանում մեր հարևանները վաղուց էին տիեզերք արձակել արբանյակներ, որոնց կարևորությանը մենք ականատես եղանք։

«Հիմա մենք փորձում ենք վերականգնել և լրացնել այն բացերը, որոնք ոմանց պատճառով թույլ են տրվել տարիներ առաջ։

Իսկ եթե ավելի կոնկրետ՝ հիմա «կանսեռվի կոկոշները» փոխարինում ենք տիեզերական արբանյակով, որի կողմից արված լուսանկարները կօգտագործվեն նաև սահմանների հսկողության համար։

Տիեզերական առաջին արբանյակի Երկիր մոլորակի ուղեծիր դուրս բերումը շատ կարևոր ու նշանակալից քայլ է տեղեկատվական այս դարաշրջանում։

Այն միաժամանակ թե ոգևորող է և թե պարտավորեցնող, որովհետև պետք չէ սահմանափակվել, կամ բավարարվել եղածով, այլ ընդհակառակը՝ տիեզերական տեխնոլոգիաներում Հայաստանը պետք է կարևորի իր դերն ու նշանակությունը։

Շնորհավորում եմ բոլորիս»,-գրել է Չախոյանը։

Ձեզ կհետաքրքրի...