Երևանում օտարերկրացին սպառնում էր 8-րդ հարկից ցած նետվել, պահանջելով իր երկրի դեսպանի հետ հանդիպում, նա պատշգամբից նետեց խոշոր չափի դոլարներ
Մայիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Արամի փողոցի 4/3 շենքի 8-րդ հարկի պատշգամբից սպառնում է ցած նետվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 3-րդ և թիվ 16-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1 մարտական հաշվարկ: Ժամանել է նաև ԱԻՆ հոգեբանական խումբը: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ: Տարածքը սահմանազատել, տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ պարեկ Արման Խալաթյանը և կրտսեր պարեկներ Իլյա Սարգսյանը և Գիքի Պողոսյանը: Տեղում է նաև բժիշկների հերթապահ խումբը: Գ. Շամշյանի տեղեկություններով, տղամարդը օտարերկրացի է և պահանջում է հանդիպում՝ իր երկրի դեսպանի հետ: Այս պահին դեսպանատանից ներևկայացուցիչներ են ժամանել և նրա հետ սկսվել են բանակցություններ:
Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուրում. shamshyan.com