Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում

Vostikanutyun

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, մայիսի 29-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բաժին բերման են ենթարկել 36-ամյա Ռոման Ք.-ին, որը 2021 թ. դեկտեմբերի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Ռոման Ք.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ձեզ կհետաքրքրի...