Թուրքիան խնդրել է ՄԱԿ-ին փոխել իր անունը

Hndkahav

 Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ երկիրը պաշտոնական հայտ է ներկայացրել ՄԱԿ-ին՝ հանրապետության անվան օտար լեզուներով ուղղագրությունը փոխելու համար։ Չավուշօղլուն իր միկրոբլոգում նշել է, որ անունը անգլերենից թուրքերենի փոխելու որոշումը նպատակ ունի բարձրացնել Թուրքիայի հեղինակությունը միջազգային ասպարեզում։

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին այսօր ուղարկած նամակով մենք ՄԱԿ-ում օտար լեզուներով մեր երկրի անունը գրանցում ենք որպես Türkiye»,- գրել է Չավուշօղլուն։ Թուրքիայի ներկայիս անգլերեն անվանումը՝ Turkey, համահունչ է հնդկահավի անվան հետ անգլերենում՝ turkey և հաճախ դառնում է հեգնանքի առարկա այս երկրի հետ կապված:

Ձեզ կհետաքրքրի...