ՌԴ-ն և ԱՄՆ-ի միջև ուղիղ բախման վտանգ
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով ԱՄՆ-ի հետ ուղիղ բախման վտանգի մասին։ Հունիսի 1-ին նման հայտարարություն է արել գերատեսչության ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը, փոխանցում է Korrespondent-ը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի զենքի մատակարարումներն Ուկրաինային, «անկախ նրանից, թե Վաշինգտոնն ինչպես է դրանք հիմնավորում», մեծացնում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ուղիղ բախման վտանգը։ Մոսկվան շարունակում է պնդել, որ ամեն դեպքում կհասնի Ուկրաինայում իր ձեռնարկած «հատուկ գործողության» նպատակներին։ «Ակնհայտ է այն փաստը, որ մի խումբ պետությունների գլխավորությամբ ԱՄՆ-ը նպատակաուղղված զենք է լցնում Կիևի ռեժիմին»,- ասել է Ռյաբկովը։