Երևանում 25-ամյա վարորդը Mercedes-ով «Հին էրիվան»-ի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին.
Այսօր՝ հունիսի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 25-ամյա Արտյոմ Մ-ն իր վարած Mercedes C300 մակնիշի ավտոմեքենայով Թումանյան փողոցում՝ «Հին Էրիվան»-ի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 23-ամյա Ալբերտ Ե-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել և տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկներ Արմեն Մկրտչյանը, Արամ Խաչատրյանը և կրտսեր պարեկներ Գոռ Գաբոյանն ու Արման Խալաթյանը։
Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուրում. shamshyan.com