Թուրքիա-ԱՄՆ բանակցությունները F-16 կործանիչների վերաբերյալ դրական են անցել

F16

 F-16 կործանիչների արդիականացման և մատակարարման վերաբերյալ  թուրք-ամերիկյան բանակցություններն անցել են դրական մթնոլորտում: 

Այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարը օդուժի հրամանատար բանակի գեներալ Հասան Քյուչյուքայուզի հետ հանդիպման ժամանակ: 

«Հավատում ենք, որ այս հարցում ԱՄՆ-ն ընդառաջ կգնա Թուրքիայի կարիքներին: Ըստ իս՝ այս ամենը չի անտեսվի ԱՄՆ վարչակազմի կողմից հավաքական պաշտպանության և փոխգործակցության առումով։  Հիմք է ստեղծվել շփումները շարունակելու համար, քանի որ թե  Թուրքիա եկած ԱՄՆ պատվիրակությունների հետ ունեցած հանդիպումները, թե ԱՄՆ մեկնող թուրքական պատվիրակության շփումները կոնգրեսականների հետ դրական մթնոլորտում են եղել»,-շեշտել է Աքարը: 

 

Ձեզ կհետաքրքրի...