Ղարաբաղը Հայաստանի հետ բանակցում է ԼՂ ճանաչման շուրջ
Լեռնային Ղարաբաղի պետնախարար Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ Հայաստանի հետ բանակցություններ են ընթանում ԼՂ ճանաչման շուրջ։ «Հայաստանի հետ բանակցություններ են ընթանում, շփումներ են իրականացվում Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցի շուրջ, սակայն ներկայումս այդ հարցում առաջընթաց դեռ չկա»,- Բեգլարյանի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»։ Նա նաև նշեց, որ իրականում կարելի է ասել, որ Հայաստանն արդեն ճանաչել է Ղարաբաղը, քանի որ Երևանի և Ստեփանակերտի միջև պահպանվում են հորիզոնական կապեր՝ «որպես հավասարը հավասարի հետ»։