ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կայցելի Հայաստան. Զախարովա

Zaxarova
 Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կայցելի Հայաստան։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Ս․ Լավրովը հունիսի 10-ին Երևանում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտգործնախարարների խորհրդի նիստին։ 
Նիստի մասնակիցները կամփոփեն ՀԱՊԿ շրջանակներում բազմակողմ համագործակցության արդյունքներն ու կքննարկեն հետագա համագործակցության հեռանկարները։

Ձեզ կհետաքրքրի...