Լավրովն ու Չավուշօղլուն քննարկելու են Ռուսաստանի և Ուկրաինայի հացահատիկը միջազգային շուկա անվտանգ տեղափոխելու հարցը

Lavrov Chavushoghlu

   Հունիսի 8-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այցելելու է Թուրքիա։ Նա հանդիպում է ունենալու Թուրքիայի իր գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի հետ։

  Լավրով-Չավուշօղլու հանդիպմանը քննարկվելու են Անկարա-Մոսկվա հարաբերությունները, Ռուսաստան-Ուկրաինա պատերազմում վերջին իրավիճակը և տարածաշրջանային հարցեր։

  Օրակարգային կարևորագույն թեմաներից է լինելու Ռուսաստանում և Ուկրաինայում արտադրվող հացահատիկը միջազգային շուկաներ հասցնելու համար անվտանգ միջանցքի ձևավորումը։ Քննարկվելու է մասնավորապես Սև ծովով բեռնատար նավերի անվտանգ երթևեկության հարցը։

  Ռուսաստանի արտոգրածնախարարին ուղեկցելու է նաև ռազմական պատվիրակություն։ Լավրովն ու ռազմական պատվիրակությունը հանդիպում են անցկացնելու Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ։

Աղբյուր` ermenihaber.am

Ձեզ կհետաքրքրի...