Wizz Air ավիաընկերությունը մեկնարկել է թռիչքներ Լառնակա — Երևան — Լառնակա երթուղով

Yerevan-Larnaka

 Wizz Air ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 7-ից մեկնարկել է Լառնակա- Երևան- Լառնակա երթուղով չվերթերը:
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ

Ձեզ կհետաքրքրի...