Մարզահամերգային համալիրի հարակից տարածքում մարդու գանգ է հայտնաբերվել
Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները մարզահամերգային համալիրի հարակից տարածքում ծառատունկ իրականացնելու ժամանակ հայտնաբերել են մարդու գանգ, այս մասին հայտնում են ոստիկանությունից։
«Հունիսի 6-ին՝ ժամը 13:25-ին, ահազանգ է ստացվել, որ «Մարզահամերգային համալիրի» հարակից տարածքում հայտնաբերել են մարդու գանգ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր»,-հայտնել են ոստիկանության մամուլի ծառայությունից: