Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի լուծվել, և այն պետք է լուծվի. Ալբանիայում️ ՀՀ դեսպան

Albaniaum HH despan

 Ոչ միայն Հայաստանը, այլև միջազգային հանրությունն այն կարծիքին է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի լուծվել, և այն պետք է լուծվի: Սրա մասին հայտարարել է Ալբանիայում️ ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը Տիրանա աշխատանքային այցի շրջանակներում Ալբանիայի հանրային ռադիոհեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Ադրբեջանի նախագահը ասում է՝ չկա Լեռնային Ղարաբաղ կոչվող տարածաշրջան: Բացի այդ, որ չկա Լեռնային Ղարաբաղի խնդիր, հակամարտությունը լուծված է և այլևս անցյալում է, սակայն իրականությունն այն է, որ սա տարածքային հակամարտություն չէ՝ ընդգծել է դեսպանը:

«Սա հակամարտություն է հանուն նրա, որ հայերն իրավունք ունենան ապրելու այնպես, ինչպես նրանք են կամենում այն տարածքում, որը նրանցն է եղել դարեր, հազարավոր տարիներ շարունակ: Այժմ իրավիճակը շատ լավ չէ, և այս պահին այդքան էլ լավ բաներ չունեմ ասելու հակամարտության մասին:

Պատերազմից հետո Ադրբեջանը փորձում է կապիտալիզացնել իր հաղթանակը, որին հասել է Թուրքիայի աջակցությամբ, բայց մենք հավատում ենք, որ ամեն հակամարտություն, հատկապես նման հակամարտությունը կարիք ունի արդարացի լուծման, որտեղ չկան բացարձակ հաղթողներ և բացարձակ պարտվողներ, որտեղ չկան նվաստացնողներ և նվաստացածներ:
Կոնֆլիկտից հետո Ադրբեջանը նախ ընդդիմացավ օգտագործելու «Լեռնային Ղարաբաղի շրջան» տերմինը: Օրինակ՝ Ադրբեջանի նախագահը ասում է, չկա Լեռնային Ղարաբաղ կոչվող տարածաշրջան: Բացի այդ, ադրբեջանական ղեկավարությունը ասում է, որ չկա Լեռնային Ղարաբաղի խնդիր, հակամարտությունը լուծված է և այլևս անցյալում է: Սա այն է, ինչ ասում են նրանք:
Բացի այդ, երրորդ կետն այն է, որ ասում են, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահություն կոչվող միջազգային մանդատով ձևաչափը, որը բաղկացած է Ամերիկայից (ԱՄՆ), Ֆրանսիայից և Ռուսաստանից, այլևս գոյություն չունի, անցյալում է։
Իրականությունն այն է, որ Լեռնային Ղարաբաղի շրջանը կա, գոյություն ունի, այնտեղ հայեր են ապրում, և այնտեղ տեղակայված են ռուս խաղաղապահներ, որոնք այնտեղ են եկել Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և ՌԴ նախագահի միջև ստորագրված հայտարարությամբ:
Հետևաբար, ադրբեջանցիները համաձայնություն են տվել, որ ռուս խաղաղապահներ լինեն Լեռնային Ղարաբաղում: Եվ այդ հայտարարության մեջ առկա է Լեռնային Ղարաբաղ տերմինը»,- մասնավորապես ասել է Տիգրան Մկրտչյանը:

Ձեզ կհետաքրքրի...