Աղվան Հովսեփյանը հիվանդանոցում է. դատական նիստը հետաձգվել է

Aghvan

  Նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստը հետաձգվել է:

Երևանի ընդհանուր իրավասության դատարան գրություն է ստացվել, որ վիրահատության համար Հովսեփյանը մայիսի 30-ին տեղափոխվել է «Միքայելյան Վիրաբուժության ինստիտուտ»:

Հիշեցնենք՝ Հովսեփյանը մեղադրվում է ապօրինի ձեռնարկատիրության, կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու, մի քանի դրվագներով փողերի լվացման համար:

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

1lurer.am

Ձեզ կհետաքրքրի...