Ֆրանսիայի հրապարակում մեքենայով վրանի վրա քշելու դեպքի առթիվ երեք անձ բերման է ենթարկվել
«Տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները հետապնդել և «Մերսեդես» մակնիշի մեքենայով երեք անձի բերման են ենթարկել Կենտրոնական բաժին»,- այս մասին 24News-ին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը՝ անդրադառնալով Ֆրանսիայի հրապարակում վաղ առավոտյան տեղի ունեցած միջադեպին։
Առավոտյան մոտ ժամը 6։00-ին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացրել էր, որ ավելի վաղ մի մեքենա ճեղքել էր բազմաթիվ ոստիկանների և կարմիր բերետավորների շղթան ու քշել վրանի վրա, որի մեջ քաղաքացիներ էին եղել:
Զարզանդ Գաբրիելյանը 24News-ին նաև ասաց, որ այս դեպքով նախապատրաստվում են նյութեր։